Մեր Մասին
Տուշպա ընկերությունը հիմնադրվել է 1987 թ․՝ Վանաձոր քաղաքում՝ Ա․ Մարտիրոսյանի կողմից։ Ընկերությունն իր գործունեությունը սկսել է տրիկոտաժի արտադրությամբ։ Սկզբնապես արտադրանքն իրացվել է ԽՍՀՄ տարածքում: 1988-1989 թթ․ տարածաշրջանում աղետի պատճառով շտապ սկսել է ներքնակների արտադրություն՝ աղետից տուժած ժողովրդին բարեգործական կարգով ներքնակներ մատակարարելու նպատակով, իսկ որոշ ժամանակ անց զբաղվել է բանվորական ձեռնոցների արտադրությամբ, և վերսկսել տրիկոտաժի, ինչպես նաև բարձերի և սպիտակեղենի արտադրությունը։ Սկզբնական շրջանում անկողնային պարագաները արտադրվել են Հայաստանի երկաթուղային վագոնների սպառման համար։ Հետագայում, քայլ առ քայլ նորացնելով տեխնիկան, 2005 թ․ ընկերությունը ձեռք է բերել նոր տեխնոլոգիա (միակը Հայաստանում), որը հնարավորություն է տվել հումքի (սկզբում միայն բուրդ) հատուկ ձևով մշակման, ինչի արդյունքում այն զատվում է փոշուց և ավելորդ մարմիններից։ Եվ քանի որ շատ կարճ ժամանակում վաճառքի ծավալը մեծացել է, իսկ արտադրանքը վայելել գնորդի գոհունակությունը, երկար ժամանակ վաճառքն իրականացվել է միայն նույն տարածաշրջանում՝ Լոռիում։ Աստիճանաբար ներդրվել է բամբակի, միկրոֆայբերի և բամբուկի մշակումը։
Այսպիսով՝ ապրանքները յուրահատուկ են, չկրկնվող և բարձրորակ։ Արտադրական պրոցեսը հիմնված է մարդկային գործոնի վրա, ոչինչ ավտոմատացված չէ, գերակշռում է ձեռքի աշխատանքը, ամեն ինչ կատարվում է ջանասեր աշխատակիցների կողմից՝ սիրո և համերաշխության մթնոլորտում։ Մեր արտադրանքը վաճառվում է անմիջականորեն սպառողին (գնորդներին), այսինքն՝ Դուք գնում եք պարագաներ անմիջապես արտադրողից։