+374 55 10 75 00 HY | RU

Լվացման ծառայություն

Լվացման համար ընդունվում են ըկերության կողմից պատրաստված անկողնային պարագաները: Ըկերության կողմից պատրաստված վերմակները և 3-5 սմ հաստություն ունեցող ներքնակները (наматрасник) լվացվում են առանց քանդելու` բարձրակարգ լվացքի մեքենաներով: Օգտագործվում է տվյալ անկողնային պարագային համապատասխան հեղուկ: Այն պարագաները, որոնք ենթակա են վերամշակման մեթոդով մաքրման (բրդյա, բամբակյա բարձեր, ավանդական ներքնակներ), արտադրամասում քանդվում են, միջուկը առանձին լվացվում և վերամշակվում է, երեսացուն առանձին լվացվում և արդուկվում է, միջուկին ավելացվում է 10%-20% հումք: Կարևոր է հիշել, որ մեր կողմից պատրաստված անկողնային պարագաները ԵՆԹԱԿԱ ՉԵՆ ՔԻՄՄԱՔՐՄԱՆ: ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Մենք առաջարկում ենք բացառապես լվացման ծառայություն, այն է՝ իրենից ենթադրում է անկողնային պարագայի լվացում, թարմացում, ոչ թե լաքահանում: Եթե կան անանցանելի հետքեր (արյան հետքեր, դեղորայքից, քսուքներից մնացած հետքեր և այլն), ապա չենք երաշխավորում, որ դրանք կվերանան լվացման ընթացքում: Գնացուցակը կարող եք բեռնել ստորև կցված նյութից:

Կցված նյութը՝ Բեռնել | Տեսնել