Ի՞նչ բուրդ եք օգտագործում
Օգտագործում ենք միմիայն նոր բուրդ, որը ձեռք ենք բերում Հայաստանի գյուղերից. լվացված՝ մեկ անգամ գյուղում, երկու անգամ՝ արտադրամասում, որից հետո մշակման ենք ենթարկում հատուկ տեխնոլոգիայով: Արդյունքում բուրդն առավելապես ազատվում է փոշուց և ավելորդ մասնիկներից, իսկ ծավալը մեծանում է: Մշակվելիս քաշը կորցնում է 10-20%-ով: Բրդի մշակումն այս տեխնոլոգիայով տասնապատիկ ավելի էֆեկտիվ է՝ ավանդական ձևով չփխելու համեմատ:
Ձմեռային վերմակների և ներքնակների համար ի՞նչ միջուկ և երեսացու խորհուրդ կտաք:
Ձմեռային վերմակների և ներքնակների համար խորհուրդ ենք տալիս բրդյա միջուկ: Վերմակների համար մենք առաջարկում ենք բամբակյա երեսացու: Միջին հաստության (աշնանային) բրդյա վերմակների համար խորհուրդ ենք տալիս նույնպես բամբակյա երեսացու: Վերմակների համար առաջարկվող ամենաբարձրորակը սատինե երեսացուն է՝ որպես փափուկ և շատ ավելի բարձրորակ գործվածք: Բրդյա միջուկով և առհասարակ բոլոր տեսակի (օրթոպեդիկ և 3-5 սմ հաստությամբ, լվացվող) ներքնակների համար խորհուրդ ենք տալիս 100% բամբակյա բարձրորակ և խիտ գործվածքով երեսացու: Ավանդական (8-10 սմ հաստությամբ)ներքնակների համար խորհուրդ ենք տալիս ներքնակներին համապատասխան հաստ երեսացու Cotton duck 100% (քանի որ ավանդական ներքնակները լվացվող չեն, իսկ այս երեսացուն շատ հաստ է), որով ներքնակը երկար տարիներ կօգտագործեք:
Տարբերություն կա՞ մանր բուրդ կտրամադրենք, թե խոշոր:
Հատուկ տեխնոլոգիայով մշակվելիս՝ բուրդը վերածվում է ընդհանուր զանգվածի, այսինքն՝ և՛ մանր բուրդը, և՛ խոշորը նույն տեսքն են ունենում մշակվելուց հետո: Պարզապես մանր բրդի մշակման ժամանակ կորուստն ավելի շատ է լինում:
Կարո՞ղ ենք վերմակը լվանալ ձմռանը
Տնային պայմաններում ցանկալի է անկողնային պարագաները լվանալ ամռանը՝ եղանակային տաք պայմանների առկայության դեպքում: Ձմռանը լվանալիս հնարավոր է դանդաղ չորանա, և խոնավության հոտ առաջանա:
Մոտ քա՞նի տարի հնարավոր կլինի օգտագործել վերմակներն ու ներքնակները
Արտադրանքի որակը բավականին բարձր է, երեսացուները բարձրակարգ են՝ 100% բամբակյա: Ճիշտ խնամքի դեպքում անկողնային պարագաները մինչ 3 տարի առանց լվացման կծառայեն Ձեզ: Ճիշտ լվացումից կախված՝ պարագաները երկար տարիներ կպահպանեն իրենց օգտագործման պիտանելությունը: