+374 55 10 75 00 HY | RU

Բրդի վերամշակման ծառայություն

Մենք կատարում ենք բրդի լվացման և վերամշակման աշխատանքներ: Ձեր օգտագործած անկողնային պարագաները կարող եք հանձնել մեզ: Մենք բուրդը կլվանանք, մշակման կենթարկենք և նոր երեսացուով կպատրաստենք Ձեր ցանկացած անկողնային պարագան՝ Ձեր նշած չափերով: Երեսացուն ընտրում եք մեր տեսականուց: Հումքը կարող եք մոտեցնել մեր խանութ-սրահ, որը գործում է Բարբյուս 1 հասցեում, կամ կարող եք տրամադրել Ձեր հասցեն և հեռախոսահամարը, առաքիչը նախապես կզանգահարի և կմոտենա հումքը վերցնելու: